Ինչպես պատրաստել իդեալական սուրճ. 10 խորհուրդ՝ փորձառու սուրճ պատրաստողից
1. Մաքուր ջուր
Եթե ուզում եք համեղ սուրճ պատրաստել, ապա մոռացեք ծորակի ջրի մասին: Ձեզ անհրաժեշտ է մաքուր ջուր:
2. Մի շտապեք
Եթե Դուք սուրճը եփում եք ջազվեի մեջ, ապա միշտ եփեք շատ ցածր կրակի վրա: Հիշեք՝ սուրճը պետք է երկար եփել:
3. Նեղ պռունկով ջազվե
Եթե սուրճը եփեք նեղ պռունկ ունեցող ջազվեի մեջ, ապա այն շատ ավելի բուրավետ կլինի:
4. Աղ ավելացրեք
Տառացիորեն երկու-երեք բյուրեղիկ: Աղի համը չպետք է զգացվի. այստեղ հաղթաթուղթը այն է, որ աղն ինչ-որ հասկանալի ձևով ուժեղացնում է սուրճի բույրը:
5. Կոճապղպեղ
Շատ չնչին չափով ավելացրեք: Հավատացեք՝ տարբերությունը միանգամից կզգաք:
6. Շաքար
Օգտագործեք շագանակագույն շաքար:
7. Աղացվածք
Աղացվածքի աստիճանը որոշեք ինքներդ:
8. Մի թողեք, որ սուրճը եռա
Սա գլխավոր կանոնն է. հենց խիտ փրփուր է առաջանում, միանգամից ջազվեն վերցրեք կրակից: Սպասեք մի փոքր, հետո կրկնեք երեք անգամ: Մի թողեք, որ խիտ փրփուրը վերանա:
9. Հատիկավոր սուրճ
Օգտագործեք լավ որակի հատիկավոր սուրճ: Մոռացեք աղացած սուրճերի մասին:
10. Եփվելուց հետո թողեք, որ սուրճը հանգստանա
Հենց սուրճը պատրաստ է, միանգամից մի լցրեք բաժակի մեջ: Մոտ 30 վայրկյան թողեք ջազվեի մեջ, հետո նոր լցրեք բաժակները:
Պատրաստեց Անի Գաբուզյանը