Բաժիններ՝

Երևանի թիվ 163 հիմնական դպրոցը մնաց առանց տնօրենի. հերթական ընտրությունը կլինի հաջորդ տարի

Համաձայն «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի N 163-Ն որոշման» և հավելված «ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշման» պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգի, «Երևանի թիվ 163 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում նոյեմբերի 25-ին տեղի է ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի ընտրությունը: Կրկին հավակնորդները ներկայացրել են զարգացման ծրագրեր, տեղի է ունեցել կոլեգիալ կառավարման խորհրդի բաց քվեարկություն:

Երևանի թիվ 163 հիմնական դպրոցից 168.am-ին փոխանցեցին, որ երկու թեկնածուներից և ոչ ոք չի ընտրվել:

«Նարինե Վարդերեսյանը ստացել 4 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայն, Անի Դանիելյանը՝ նույնպես: Ձեռնպահ են քվեարկել Քաղաքապետարանի ներկայացուցիչները, դեմ՝ ԿԳՄՍ նախարարությունից, դպրոցի խորհրդի կազմից: Կրկին մրցույթ է հայտարարվելու»,- պարզաբանեցին դպրոցից:

Մեր տեղեկություններով՝ դպրոցի տնօրեն կրկին կփորձեն ընտրել հունվարի 3-ին կամ 4-ին: Մրցույթը տեղի կունենա այս օրերին:

Հիշեցնենք, որ տնօրենի մրցույթին մասնակցող թեկնածուներից Նարինե Վարդերեսյանը դպրոցի նախկին տնօրենն է, իսկ Անի Դանիելյանը՝ Խաչիկ Դաշտենցի անվան 114 ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի:

Նոյեմբերի 17-ին կայացել է մանկավարժական խորհրդի նիստ. 41 հոգուց մասնակցել է 40-ը, երեք թեկնածուները՝ Անի Դանիելյան, Նարինե Վարդերեսյան, Հասմիկ Օհանյան, ներկայացրել են դպրոցի զարգացման իրենց ծրագրերը:

Քվեարկության արդյունքում Անի Դանիելյանը հավաքել է 19 ձայն, Նարինե Վարդերեսյանը՝ 21, Հասմիկ Օհանյանը՝ 0 ձայն:

Նախօրոք հայտ ներկայացրած թեկնածուներից Լուսինե Պուլուզյանը ինքնաբացարկ է հայտարարել և չի մասնակցել ժողովին:

Նոյեմբերի 18-ի ժողովին մասնակցել է 24 ծնող: Անի Դանիելյանը հավաքել է 14 ձայն, Նարինե Վարդերեսյանը՝ 3, Հասմիկ Օհանյանը՝ 0 ձայն:

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 11-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել, որով պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում փոփոխություններ էին կատարել՝ տնօրենի ընտրությունն անցկացվում է 3 փուլով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս