Բաժիններ՝

Հետախուզվողը հայտնաբերվեց Վայք-Ջերմուկ ճանապարհին

Ոստիկանության Նոյեմբերյանի և Ջերմուկի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 25-ին Վայք-Ջերմուկ ճանապարհին հայտնաբերվել և ոստիկանության Ջերմուկի բաժին բերման է ենթարկվել 22-ամյա Ալեն Ա.-ն, որը ոստիկանության Կապանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս