
ԱՀԿ-ն արտակարգ խորհրդակցություն է գումարում կորոնավիրուսի նոր շտամի պատճառով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին հատուկ հանդիպում կանցկացնի Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այդ մասին առցանց-նստաշրջանում հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկհովեն:
Կազմակերպությունում պատմել են, որ հետեւում են ձուլված սպիտակուցի տասնյակ մուտացիաների ենթարկված նոր տարբերակին եւ պլանավորում են քննարկել, թե դա ինչպես կանդրադառնա առկա պատվաստանյութերի արդյունավետության վրա: «Մենք դեռ բավարար տեղեկատվություն չունենք դրա մասին: Հասանելի է 100-ից պակաս լրիվ գենետիկական հաջորդականություն: Սակայն մենք գիտենք, որ այդ շտամը բազմաթիվ մուտացիաներ է ենթարկվել»,-պարզաբանել է վան Կերկհովեն: Նրա խոսքով, վիրուսի էվոլյուցիայի հարցերով զբաղվող խումբը կքննարկի, թե ինչ վտանգ է ներկայացնում կորոնավիրուսի այդ տարբերակը:
Եթե ստացված արդյունքներն անհանգստություն առաջացնեն, այն հունական այբուբենի տառի անվանում կստանա: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ Բոտսվանայում նոր շտամի հայտնաբերման պատճառով դադարեցնում են թռիչքները Հարավային Աֆրիկայի երկրներ: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հաշվում է ավելի քան 258 միլիոն ախտահարված, հինգ միլիոնից ավելի հիվանդների չի հաջողվել փրկել: Առավել բարդ իրադրություն է ստեղծվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ Մեծ Բրիտանիայում: Ռուսաստանն այդ ցուցակում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: