«Բանակին պետք է զենք, զենքը պետք է գնել փողով, փողը ստեղծում է տնտեսությունը, բայց․․․»․ Վարդան Արամյան
Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բանակին պետք է զենք, զենքը պետք է գնել փողով, փողը ստեղծում է տնտեսությունը, բայց․․․
ԱՎԾ-ն այսօր հրապարակեց ՀՀ տնտեսությունը բնութագրող օպերատիվ ցուցանիշները հունվար-հոկտեմբերի համար։
ՏԱՑ 4․3% (10 ամիս) 4․4% (9 ամիս)
Արդյունաբերություն 1․1% (10 ամիս) 0․7% (9 ամիս)
Գյուղատնտեսություն- (10 ամիս) -1․5% (9 ամիս)
Շինարարաություն– 5․9% (10 ամիս) 6․4% (9 ամիս)
Առևտուր– 7․0% (10 ամիս) 6․4% (9 ամիս)
Ծառայություններ– 6․4% (10 ամիս) 5․4% (9 ամիս)
Ինչպես և ակնկալվում էր, տնտեսության վերակագնման տեմպերը նորից դանդաղում են արձանագրել՝ 4.3% և դա էլ այն ֆոնին, երբ նախորդ տարվա տնտեսական անկման ցուցանիշները թե տարածաշրջանում և թե հիմնական գործընկեր երկրների համեմատությամբ մեզ մոտ ցավոք ամենամեծն էր, այսինքն այս տարի չենք կարողանում լիովին տնտեսապես վերականգնվել։
Սիրում ենք հաճախ համեմատվել Վրաստանի հետ․ Ասեմ, որ Վրաստանում 2020թ-ի տնտեսական անկման ցուցանիշը կազմել է -6.8% մեզ մոտ՝ -7․4%։ Եվ դա էլ այն դեպքում երբ տուրիզմի հաշվեկշիռը Վրաստանում մինչ 2020թ-ի ճգնաժամը կազմում էր շուրջ ՀՆԱ 14%, այսինքն օտերերկրացիները Վրաստանում ավելի շատ էին ծախսում քան վրացիները արտասահմանում և Վրաստանի տնտեսությունը «սնվում» էր դրանով, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը գրեթե զրոյական է եղել: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ 2020թ-ի լոքդաունի էֆֆեկտը Վրաստանի վրա ավելի ուժեղ ազդեցություն պետք է թողներ և հանգեցներ ավելի խորը անկման, բայց․․․․ունենք այն ինչ ունենք։
Ինչ վերաբերում է ընթացիկ տարվա վերականգմանը, որի տեմպերը գլոբալ առումով բացատրում են թե կառավարության նախորդ տարվա հակաճգնաժամային գործողությունները որքանով են եղել արդյունավետ, օգնել տնտեսությանը և նպաստել ապագա վերականգմանը, ապա այստեղ էլ ունենք վատ լուր․ Վրաստանն իր ավելի ցածր անկման ֆոնին վերականգնվում է բավականին արագ՝ 9 ամսվա շտապ տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 11․3%, Հայաստանինը՝ 4․4%, իսկ 10 ամսով էլ 4․3% (Վրաստանի ցուցանիշները կհրապարակվեն նոյեմբերի 30-ին):
Մտահոգիչ է նաև այն, որ անցած տարի հոկտեմբերը սեպտեմբերի համեմատ տնտեսապես ավելի պասիվ է եղել (տնտեսական անկումը խորացել է -6.6%-ից -6.9%) ուստի այս հանգամանքը պետք է օգներ, որ այս տարվա տնտեսական ակտիվության ցուցանիշն այլ հավասար պայամաններում սեպտեմբերի 4․4% աճի համեմատ բարելավում արձանագրեր, մինչդեռ հակառակն է տեղի ունենում։
Ավելին, 10 ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշների հաշվարկում բացակայում է գյուղատնտեսության անկման ցուցանիշը, որը 9 ամսով կազմել է -1.5%, իսկ 4-րդ եռամսյակում էլ քիչ հավանական է, որ կուտակային աճը շրջվի դրականի։
Ամփոփում․
– 2022թ-ի բյուջեի հիմքում դրված 2021թ-ի տնտեսական աճի 6․5% ցուցանիշն անիրատեսական է ինչպես որ խիստ ռիսկային է նաև 7% աճը 2022թ-ի համար, ինչպես նշել եմ ամիսներ առաջ։
– Մեկ տարի առաջ կատարած իմ և այլ մասնագետների դիտարկումները տնտեսական աճի պոտենցիալի թուլացման վերաբերյալ, այսօր ապացուցվում են։
– Տնտեսական աճի կառուցվածքը փաստում է, որ ունենք սպառման վրա հենված կամ այսպես ասած պահանջարկով քաշվող տնտեսական աճ, որը խիստ վտանգավոր է (աճը բարձր է ոչ արտահանելի հատվածում–ծառայություններ, շինարարություն և առևտուր, մինչդեռ արտահանելի հատվածում աճ գրեթե չկա – գյուղատնտեությունում անկում է, մշակող արդյունաբերությունում անկում է, աճ գրանցվել է միայն հանքագործության ոլորտում, այն էլ կառավարության վերջին գործողությունների արդյունքում կարծում եմ դա էլ կթուլանա)
– Նախկինում կատարած բազմաթիվ դիտարկումներն, առ այն որ այս իրավիճակում հնարավոր չէ խոսել մեծածավալ ներդրումների աճի մասին, որոնք կօգնեին տնտեսական վերականգմանը՝ ևս փաստվում է։
Մի խոսքով, հետ պատերազմյան ժամանակահատվածի այսպիս տնտեսական զարգացումները մեղմ ասած խիստ խիստ մտահոգիչ են, որի մասին բազմիցս ենք խոսել նախկինում»։