Բաժիններ՝

Եվրոպայում գազի գինը 4,5 տոկոսով իջել է Յամալ-Եվրոպա գազատարով մղումը վերսկսվելու ֆոնին

Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 9-ին սակարկությունների բացմանը 4,5 տոկոսով իջել է Յամալ-Եվրոպա խողովակաշարով Գերմանիա գազի մղումը վերսկսվելու եւ Ուկրաինայի տարածքով Սլովակիա տարանցման աճի պլանների ֆոնին, վկայում են ICE սակարանի տվյալները։

Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց 900 դոլարից ցած՝ մինչեւ 899,6 դոլար: Յամալ-Եվրոպա խողովակաշարով գազի ուղղակի մատակարարումները Գերմանիային վերսկսվել են նոյեմբերի 8-ի երեկոյան, իսկ նոյեմբերի 9-ի առավոտյան դեմ դրանք աճել են արդեն ավելի քան 2 անգամ:

Բացի դանից, Ուկրաինայի տարածքով Սլովակիա գազի տարանցիկ մատակարարումները նոյեմբերին 9-ին աճել են օրական մինչեւ գրեթե 83 միլիոն խորանարդ մետր՝ 75,22 միլիոն խորանարդ մետրից, որը մղվում էր նախորդ օրերին երկու երկրների սահմանին գտնվող գազաբաշխիչ կայանով: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը «Գազպրոմին» հանձնարարել է նոյեմբերի 8-ին ՌԴ-ի ստորգետնյա պահեստարաններ գազի մղումն ավարտելուց հետո ավելացնել մատակարարումները Եվրոպայի ընկերության պահեստարաններին:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Մլլերը հավաստիացրել է, որ գազի հոլդինգը կկատարի այդ հանձնարարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս