Բիթքոյնի արժեքն առաջին անգամ գերազանցել է 68.000-ը դոլարը
Բիթքոյնի արժեքն առեւտրաշրջանի ընթացքում աճել է 4,69 տոկոսով եւ հասել 68,230 հազար դոլարի նշագծին: Այդ մասին են վկայում Coindesk պորտալի տվյալները Երեւանի ժամանակով 07:44-ի դրությամբ։ Այսպիսով, գաղտնարժութի գինը կրկին նորացրել է պատմական առավելագույնը:
Երեւանի ժամանակով 07:50-ի տվյալներով՝ բիթքոյնն արագացրել է աճը մինչեւ 4,82 տոկոս եւ գտնվել 68,354 հազար դոլարի մակարդակում: Բիթքոյնը համանուն գաղտնարժույթի ապակենտրոնացված համակարգ է բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վա, որը կարող է «ձեռք բերել» (էմիսիա կատարել) ցանկաած օգտատեր – համակագի մասնակից:
Դրա համար անհրաժեշտ է ստեղծել համակարգի նոր բլոկներ: Համակարգի հայեցակարգը հրապարակվել է 2008 թվականի նոյեմբերին Սատոսի Նակամատո կեղծանվամբ դրա հեղինակի (հնարավոր է հեղինակների կոլեկտիվի) կողմից: Բիթքոյնի ժողովրդականության առավելակետը նկատվել է սոսկ վերջին տարիներին:
Բիթքոյնի էմիսիան բնական կերպով սահմանափակված է, ներկայումս բիթքոյնների մեծ մասն արդեն «ձեռք է բերված», հաղորդել է ՏԱՍՍ-ը: