12 փաստ ալկոհոլի մասին, որոնցից ոմանք կարող են նաև սթափվել
                                    1. Այն ժամանակ, երբ Ադոլֆ Հիտլերը աշխարհի ամենահայտնի չխմողներից մեկն էր, սըր Ուինսթոն Չերչիլը ամենահայտնի ալկոհոլամոլներից մեկն էր:

2. Սթիվեն Քինգի «Միզերիի» հիման վրա նկարահանված ֆիլմում Քեթի Բեյթսի մարմնավորած հերոսուհին՝ Էննի Ուիլքսին հեղինակի՝ կոկայինից և ալկոհոլից ծանր կախվածության մարմնավորումն է:

3. Նորածինները, ում ծնողները ալկոհոլ են օգտագործում, ավելի հաճախ են մահանում նորածինների հանկարծակի մահվան համախտանիշից:
4. Ալկոհոլը խառնելով կոկայինին՝ սկսվում է քիմիական ռեակցիա լյարդում, որի ընթացքում արտադրվում է կոկաէթիլեն: Մահվան դեպքերը շատ անգամ առաջանում են հենց կոկաէթիլենային թունավորումից:
5. «Սատանայի բազկաթոռը» նստարան է ԱՄՆ-ի Կասադադա քաղաքի գերեզմանատանը: Ըստ լեգենդի, այդ նստարանի վրա թողած գարեջրի փակ շիշը առավոտյան դատարկ է լինում, որը խմում է Սատանան:

6. Չեխիայի փաբերում գարեջուրն ավելի էժան է, քան մյուս ըմպելիքները:

7. Ռումինացի ալկոհոլամոլ քաղաքական գործիչ Գեորգե Կիցուն հարբած վիճակում այցելել է ատամնաբույժի, որտեղ հեռացրել են նրա բոլոր ատամները:
8. Հարբած տղամարդը սպանում է Ավրաամ Լինքոլնի շանը՝ Ֆիդոյին, տիրոջ սպանությունից մի քանի ամիս անց:
9. 1800-ականների կեսերին ամերիկացիները խմում էին ահռելի քանակության ալկոհոլ: Այն տարեկան մեկ հոգու համար հավասար էր 26 լ մաքուր էթանոլի:

10. 1910-ականներից հետո 2019թ. մահացության մակարդակը՝ կախված ալկոհոլից, ամենաբարձրն էր:
11. Հետազոտությունները՝ կատարված 195 երկներում ցույց են տվել, որ ալկոհոլի օգտագործման անվտանգ մակարդակ գոյություն չունի:
12. 2004 թվականին թայվանցի կինը մահացել է 12 ժամ հետո՝ մնալով վաննայի մեջ, որը լցված է եղել 40 տոկոսանոց էթանոլով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    