ԿԲ-ում աշխատավարձերի բարձրացման համար 955 միլիոն դրամ հավելյալ գումար կհատկացվի 2022 թ. բյուջեով:
Պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք փորձում են վերադարձնել Հայաստանի արժանապատվությունը. Հայկ Մամիջանյան։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը, խոսելով երկրի «պաշտպանական ռազմավարության» մասին, նշեց՝ «ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար. ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»:
Ավելի քան 360 միլիոն դրամ՝ ԿԲ շենքի նորոգման և նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար:
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որով նա հանձնարարել էր արտգործնախարարությանը «անցանկալի անձ» /personae non gratae/ ճանաչել Անկարայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի, քանի որ վերջիններս կոչ էին արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային։
Սահմանազատման քարտեզները բազմաթիվ փոփոխությունների են ենթարկվել. Տիգրան Աբրահամյան:
Ընդդիմությունը իշխանությանը հրավիրում է հատուկ նիստի. Տիգրան Աբրահամյան։
2022 թ. բյուջեի նախագծով նախատեսված միջոցառումները կնպաստեն երկարաժամկետ կայուն աճին. Ներսես Երիցյան:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը խորը մտահոգությունների առիթ է տալիս:
Ընտրություններում մեր դաշինքի շռնդալից հաղթանակը միայն իմը չէ, դաշինքինը չէ, այն նախ և առաջ Ձեզնից յուրաքանչյուրինն է, մեր ազգինն է, և իրենց մեջ նժդեհականությունը կրող մեր բոլոր հայրենակիցներինը, անգամ նրանցը, ովքեր չեն ուզել կամ համարձակություն չեն ունեցել կանգնել մեր քաղաքական թիմի կողքին։
Դատական համակարգը մինչև օրս խլված է. Արամ Վարդևանյան:
ԱԺ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթաց, որը պետք է ուսումնասիրի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած և ՀՀ պետական բյուջե փոխանցած միջոցների օգտագործումը, փոխանցման օրինականությունն ու առհասարակ ծախսված գումարի արդյունավետությունը:
Հիրմնադրամի գումարների օգտագործումը կուսումնասիրվի. Արծվիկ Մինասյան։
Սուդանում ձերբակալված են չորս նախարներ, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ Խարտումի նահանգից: Հոկտեմբերի 25-ին այդ մասին հաղորդել է Al Hadath հեռուստաալիքը։
Ինչո՞ւ եք ափսոսացել Արցախին տրվող կես միլիարդ դրամ միջպետական վարկը. Արթուր Խաչատրանը՝ ֆինանսների նախարարին։
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց՝ ներկայացնում են կառավարության հնգամյա ծրագրի առաջին բյուջեն:
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է 2022 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նիստին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը, որը ավելի քան 30 րոպե անց լքեց քննարկման սենյակը:
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ ասուլիսը՝ ՈւՂԻՂ:
Աշխատավարձը, նպաստը թողել եք նույնը, բայց 2022 թ. բյուջեով 5.5 տոկոս գնաճ եք սահմանել. Ավետիսյան
Այսինքն ստացվում է, որ կապիտուլյանտն ի լուր աշխարհի քողարված կերպով հայտարարում է, որ ինքը համակերպվել է կզած վիճակին և այն որ ինքը Հայկական Բանակը պատրաստելու է ՄԻԱՅՆ պաշտպանվելուն, ու սա հայտարարում է եռակողմ հանդիպումից առաջ…
Իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչը հոկտեմբերի 25-ին գրոհել է սիրիական բանակի եւ իրանամետ զինված կազմավորումների դիրքերի վրա, որոնք գտնվում են Դամասկոսից դեպի հարավ ընկած Էլ-Կունեյտրա նահանգում: Այդ մասին հաղորդել է Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը:
Բացի այդ, նույն գերեզմանատան վարիչը՝ ի պաշտոնե լիազորված լինելով նույն գերեզմանատանն իրականացնել գերեզմանատեղերի բարեկարգման մի շարք վճարովի ծառայություններ, գերեզմանատեղերի բարեկարգման աշխատանքները կազմակերպել է մասնավոր հիմունքներով, որի դիմաց գերեզմանատանը հուղարկավորված անձանց հարազատներից ստացված ընդհանուր 780.000 ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել ՀՈԱԿ-ի հաշվին, շինարարական աշխատանքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն կազմվել, որպիսի գործողություններով էական վնաս է պատճառել Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի իրավունքներին և օրինական շահերին:
Արցախում հոկտեմբերի 24-ին կատարվել է 113 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 42 նոր դեպք:
Կառավարությունը 250 միլիարդ դրամով կավելացնի ներքին պարտքը. կթողարկի պարտատոմսեր. Տիգրան Խաչատրյան :
Հոկտեմբերի 24-ին, ժամը 19.00-ին, Երևանի Սեբաստիայի փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա Հրայր Խաչատրյանին և 57-ամյա Սուսաննա Խաչատրյանին, որոնք տեղում մահացել են, իսկ մեքենայի վարորդը հեռացել է պատահարի վայրից: Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.05-ին, նախաքննական մարմին է ներկայացել 29-ամյա մի երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը:
Հոկտեմբերի 25-ին բեռնատար ինքնաթիռ է աղետի ենթարկվել Ինդոնեզիայի Պապուայի նահագում: Այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի տրանսպորտի նախարարության ներկայացուցչին:
Հայաստանում հոկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 296 552-ի:
Հոկտեմբերի 20-ին, 07.15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել: Վթարի հետևանքով 5 ուղևոր տեղում մահացել էին, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:
Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն։ Վարորդներին կոչ ենք անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։