
Բալով և վանիլինով կլաֆուտի

Բաղադրիչներ
1. Բալ – 500 գ
2. Ալյուր – 125 գ
3. Շաքարավազ – 250 գ
4. Ձու – 5 հատ
5. Թթվասեր – 350 գ
6. Կաթ – 1 բաժակ
7. Կիտրոն – 1 հատ
8. Վանիլին – 1 պտղունց
9. Աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Բալը մեկ շարքով շարել թխելու համար նախատեսված կաղապարի հատակին, վրան լցնել 50 գ շաքարավազ և թողնել կես ժամ:
2. Այդ ընթացքում ալյուրը մաղել, ավելացնել 1 պտղունց աղ, մի փոքր վանիլին, 1 կիտրոնի քերած կեղև և մնացած շաքարավազը: Խառնել, կենտրոնում փոս ձևավորել և լցնել ձվերը: Խառնել ալյուրը ձվերի հետ, մինչև միասեռ դառնալը, հետո խառնել թթվասերի, իսկ վերջում՝ կաթի հետ:
3. Ստացված խմորը լցնել բալի վրա և թխել 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը