11:00-14:00 Անիի տարածաշրջան՝ Մարալիկ քաղաքի դատարան, թիվ 1 դպրոց, “Մարալիկի առողջության կենտրոն” ՓԲԸ, Սինոհիդրո ճանապարհաշինարարների բազա և հարակից տարածքներ:
Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ հասել է 241 միլիոն 553․899: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Տվյալ շրջանում թվային կապը կառավարող ընկերության կարծիքով՝ ինտերնետի անջատման համար մեղավոր են կրծողները:
Նյու Յորքի վիրաբույժները հաջողությամբ վիրահատություն են անցկացրել՝ գենավերափոխված խոզի երիկամ փոխպատվաստելով մարդուն. օրգանը նորմալ է գործում: Այդ մասին գրում է New York Times թերթը:
Առնվազն 46 մարդ է զոհվել Հնդկաստանի Ութարաքհանդ հյուսիսային նահանգում տեղի ունեցած հեղեղումների եւ սողանքների պատճառով, որոնք առաջացել են հորդառատ անձրեւների հետեւանքով: Այդ մասին հաղորդել է նահանգի կառավարությունը:
ԱԻՆ հրդեհային և տեխնիկական անվտանգության հետաքննության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ խոտի հակերը հրկիզվել են:
Բանջարեղենը հաստ շերտատել: Հազարի տերևները ձեռքով կտրատել: Պանիրը նույնպես հաստ շերտատել, խառնել:
Արբակ Ս.-ն և Արթուր Ս.-ն ներկայացվել են նախաքննական մարմնին:
«Դուք չեք պատժվի Ձեր զայրույթի համար, Ձեզ կպատժի Ձեր զայրույթը»: «Ճառագեք անսահման սիրով ամբողջ աշխարհի նկատմամբ, բոլոր ուղղություններով՝ առանց չարության և թշնամանքի»:
Թուրքիան կարող է ներառվել Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (FATF) «մոխրագույն ցուցակում», քանի որ հաջողություն չի գրանցել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխման գործում։
Պետությունները զարգացման հեռանկար են ունենում միայն այն դեպքում, երբ դրանց իշխանությունները կարողանում են ներդաշնակորեն ապահովել մարդկանց անհատական, խմբային և, վերջին հաշվով, հասարակական շահերը։ Կախված այդ շահերի բնույթից ու դրանք պայմանավորող արժեքներից, պետությունները, որոնք ժամանակի ու տարածության մեջ հանդես են գալիս ի դեմս տվյալ պահի իշխանությունների, կարող են լինել պայմանականորեն բարիքի մշակներ կամ չարիքի ճարտարապետներ։