
Աշխարհի ամենահայտնի աղցանները. «Օրլովյան»

Բաղադրիչներ
1. Ամսաբողկ – 400 գ
2. Վարունգ – 300 գ
3. Լոլիկ – 300 գ
4. Խաշած ծնեբեկ – 200 գ
5. Հազար – 1 փունջ
6. Չհասունացած սպիտակ պանիր – 200 գ
Սոուսի համար
1. Ձիթայուղ – 6 ճ/գ
2. Խնձորի քացախ – 6 ճ/գ
3. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Բանջարեղենը հաստ շերտատել: Հազարի տերևները ձեռքով կտրատել: Պանիրը նույնպես հաստ շերտատել, խառնել:
2. Սոուսի բոլոր բաղադրիչները խառնել: Սոուսը խառնել աղցանի հետ և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը