10 կենսական դասեր, որոնք կարելի է քաղել բուդդայական գիտնականներից
1. Եղեք շռայլ ուրիշների նկատմամբ
«Սովորեք տալ, եթե նույնիսկ ինքներդ քիչ ունեք»:
«Եթե Դուք ինչ-որ մեկի համար ջահ եք վառում, այն Ձեր ճանապարհն էլ է լուսավորում»:
2. Ազատվեք կապվածություններից
«Բոլոր նյութական իրերը հավերժական չեն, և ով հասկացել է այդ իմաստությունը, ավելի քիչ է տանջվում»:
3. Գտեք Ձեր ճանապարհը ներդաշնակության մեջ
«Ինչպես լեռներն են անտարբեր քամիների նկատմամբ, այնպես էլ իմաստունն է անտարբեր գովասանքի և նախատինքի նկատմամբ»:
4. Նայեք Ձեր մեջ, որպեսզի ճիշտ պատասխաններ ստանաք
«Միայն երկու սխալ կա, որոնք մենք կարող ենք թույլ տալ ճշմարտության ճանապարհին. կանգ առնել ճանապարհի կեսին և չսկսել ճանապարհորդությունը»:
5. Հաղթեք Ձեր էգոն և ազատեք հոգին
«Ձեր էգոն կրեք՝ ինչպես ազատ հագուստ»:
«Չկա ճանապարհ դեպի երջանկություն, երջանկությունն է հենց ճանապարհը»:
6. Բաց թողեք ատելության, վիրավորանքի և վախի զգացումը
«Դուք չեք պատժվի Ձեր զայրույթի համար, Ձեզ կպատժի Ձեր զայրույթը»:
«Ճառագեք անսահման սիրով ամբողջ աշխարհի նկատմամբ, բոլոր ուղղություններով՝ առանց չարության և թշնամանքի»:
7. Ապրեք այստեղ և հիմա
«Անցյալն արդեն անցել է, ապագան դեռ չի եկել, կա միայն այս պահը, որը պետք է ապրել»:
8. Սնվեք միայն ճիշտ սնունդով
«Յուրաքանչյուր մարդ ինքն է ստեղծում իր առողջությունը կամ հիվանդությունը:
9. Դուք ինքներդ եք գրում Ձեր ճակատագիրը
«Դուք ինքներդ պետք է ձգտեք նպատակին: Բուդդան միայն ցույց է տալիս ճանապարհը»:
10. Մի դիմադրեք իրականությանը
«Աշխարհը տանջվում է մահվան պատճառով, բայց իմաստունը չի տխրում, քանի որ գիտակցել է աշխարհի բնույթը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը