Բաժիններ՝

Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

Նյու Յորքի վիրաբույժները հաջողությամբ վիրահատություն են անցկացրել՝ գենավերափոխված խոզի երիկամ փոխպատվաստելով մարդուն. օրգանը նորմալ է գործում: Այդ մասին գրում է New York Times թերթը:

Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնթհոմերի խոսքով, որը կատարել է վիրահատությունը, երիկամը մարդուն է փոխպատվաստվել արհեստական շնչառության սարքի կիրառմամբ. այդ մարդու ուղեղը մահացել էր: Այն «գրեթե անմիջապես» սկսել է մեզ եւ կենսագործունեության նյութեր արտադրել, պատմել է բժիշկը: Մոնթհոմերի կարծիքով, գենավերափոխված խոզերը «պոտենցիալ կերպով կարող են օրգանների կայուն եւ վերականգնվող արբյուր լինել»: «Սա հսկայական բեկում է:

Շատ մեծ ձեռքբերում է: Բայց մենք դեռեւս պետք է ավելի շատ բան իմանանք օրգանի աշխատանքի տեւողության վերաբերյալ»,-հայտարարել է փոխպատվաստման վիրաբուժության պրոֆեսորը, որը մասնակցել է հետազոտությանը: Ինչպես գրում է հրատարակությունը, եթե գիտնականները գտնեն մարդու փոխպատվաստման համար համապատասխանող խոզերի օրգաններ բուծելու եղանակը, ապա դա լուծում կդառնար փոխպատվաստման հերթի մեջ գտնվող 100 հազար ամերիկացիների համար, որոնց 90 տոկոսը հենց երիկամի կարիք ունի: Թերթն ընդգծում է, որ հետազոտության արդյունքները դեռ փորձագիտական գնահատում չեն անցել եւ չեն հրապարակվել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս