Աշխարհում ավելի քան 4,9 միլիոն մարդ է մահացել COVID-19-ով վարակվելու հետևանքով
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ հասել է 241 միլիոն 553․899: Այդ մասին վկայում են ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 միլիոն 912․909 մարդ: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 45 միլիոն 132․148 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 728․192-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 94․373-ի եւ ախտահարման հետեւանքներից երկրում մահացել է 452․454 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 664․879 հիվանդացած, նրանցից մահացել է 603․855 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է 6 միլիարդ 673 միլիոն 559․277 չափաբաժին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հոկտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ կազմել է 632, 3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2245, Հնդկաստանում՝ 324, Բրազիլիայում՝ 2815 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: