Բաժիններ՝

Տեղեկություններ էին ստացվել, որ 22-ամյա երիտասարդը պատրաստվում էր «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել…

Ոստիկանության Հրազդանի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Չարենցավանի 22-ամյա մի բնակիչ պատրաստվում է հոկտեմբերի 18-ին «Հրազդան» ՔԿՀ որոշ դատապարտյալների թմրամիջոց իրացնել:

Քրեական հետախույզները, համագործակցելով արդարարդատության նախարարության աշխատակիցների հետ, քրեակատարողական հիմնարկի հետնամասում, տարածք թմրամիջոց նետելու պահին, բռնեցին կասկածյալին և բերման ենթարկեցին ոստիկանության Հրազդանի բաժին։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց 33 փաթեթ թմրանյութ՝ ընդհանուր 600 գրամից ավելի կանեփի դեղնականաչավուն զանգված, յուրահատուկ հոտով գորշ, սպիտակ ու կապույտ փոշենման զանգվածներ և դեղին հեղուկով ծխամորճ:

Նշանակվել է փորձաքննություն։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:

22-ամյա երիտասարդը ձերբակալվել է:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031