
Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացմանը գերազանցել է 1000 խորանարդ մետրի դիմաց 1200 դոլարը

Հոկտեմբերի 8-ին ICE սակարանում գազի սակարկությունները բացվել են գազի ապառնագրի գնանշումների՝ նախորդ օրվա մեծության նկատմամբ 6 տոկոսով աճով՝ մինչեւ 1224 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց, հետեւում է սակարանի տվյալներից։
Նիդեռլանդների TTF հաբում Երեւանի ժամանակով 10:00-ի դրությամբ նոյեմբերի ապառնագրի գինը կանգ է առել 1000 խորանարդ մետրի դիմաց 1224 դոլարի նշագծում:
Ըստ որում, Երեւանի ժամանակով 10:08-ին գինը կանգ է առել 1000 խորանարդ մետրի դիմաց 1165 դոլարի նշագծում: Հոկտեմբերի 7-ին սակարկությունները փակվել են 1000 խորանարդ մետրի դիմաց 1158 դոլարի նշագծում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: