Յունիբանկի մասնագետները այցելել են «АГРОПРОДМАШ» միջազգային ցուցահանդեսում
Յունիբանկի պատվիրակությունն այցելել է հոկտեմբերի 4-8-ը Մոսկվայում անցկացվող միջազգային «АГРОПРОДМАШ» ցուցահանդեսին:
«АГРОПРОДМАШ»-ը սննդարդյունաբերության նորարարությունները ներկայացնելու կարևորագույն հարթակ է: Ցուցահանդեսին մասնակցում են 739 ընկերություններ Եվրոպայի և Ասիայի 29 երկրներից:
«Աջակցելով գյուղատնտեսության ոլորտում փոքր և միջին բիզնեսին, մենք ուշադիր ուսումնասիրում ենք աշխարհի ձեռքբերումները, որոնք նպաստում են գյուղատնտեսության զարգացմանը: Դա մեզ օգնում է ավելի լավ հասկանալ ֆերմերների կարիքները և զարգացնել բանկային այն ծառայությունները, որոնք օգնում են մեր հաճախորդներին իրենց բիզնեսը հասցնել նոր մակարդակի»,- նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Գյուղատնտեսության ոլորտի զարգացման մեջ մեծ դեր է խաղում ճիշտ ժամանակին և մատչելի վարկավորումը: Յունիբանկն փոքր և միջին գյուղատնտեսական բիզնեսին առաջարկում է վարկեր ՀՀ դրամով՝ մինչև 5 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով: Այդ միջոցներով բանկի հաճախորդները ձեռք են բերում հողատարածքներ, տեխնիկա և անասուններ, կառուցում են ջերմոցներ, այգիներ հիմնում: Ֆինանսական աջակցություն կարող են ստանալ և իրավաբանական անձինք, և անհատ ձեռներեցները:
«Մենք ձգտում ենք, որ ֆերմերները մեր աջակցությամբ կարողանան ընդլայնել իրենց տնտեսությունն ու բարձրացնել դրա եկամտաբերությունը: Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսությունը շարժվում է թվայնացման և ռոբոտատեխնիկայի ուղղությամբ: Խոշորագույն մասնագիտացված ցուցահանդես այցելելը լավ հնարավորություն է հանդիպելու ոլորտի փորձագետներին, ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներին, որոնք արդիական են մեր հաճախորդների համար»,- ասաց Յունիբանկի Կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների գծով տնօրեն Դավիթ Պետրոսյանը։