Ավելի քան 18 միլիարդ դրամ՝ վարչապետի աշխատակազմին, որից 860.6 մլն դրամը՝ հանրային իրազեկման համար

2022 թվականի պետական բյուջեով վարչապետի աշխատակազմին նախատեսված է հատկացնել 18,375.3 մլն դրամ, որը կծախսվի տարաբնույթ նպատակների և ուղղությունների համար. Այսպես՝

– «Աջակցություն ՀՀ կառավարության աշխատակազմի ներքո գործող Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության քարտուղարությանը» միջոցառման համար նախատեսված է հատկացնել 23.6 մլն դրամ

– «Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետությունում և արտերկրում ներդրումային և ՊՄԳ ծրագրերի իրականացմանը» միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 500.0 մլն դրամ: Ծրագրի նպատակն է՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում, ներդրողներին խորհրդատվության և աջակցության տրամադրում, օտարերկրյա ներդրումային ծրագրերին բաժնեմասնակցություն, ՊՄԳ ոլորտի զարգացման խթանում, ՊՄԳ ծրագրերի զարգացման աջակցություն:

– «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածությանը ՀՀ անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգերի ստեղծում և պահպանում» միջոցառման համար նախատեսված է 92.1 մլն դրամ հատկացնել

– «Արտադրանքի և որակի վերահսկողության ծառայություններ» միջոցառման համար՝ 26.0 մլն դրամ:

– Տեսչական վերահսկողության շրջանակում սննդամթերքի լաբորատոր հետազոտություն միջոցառման համար՝ 20.0 մլն դրամ։

– Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին ծրագրի համար 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված է հատկացնել 61.8 մլն դրամ՝ ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված 180.7 մլն դրամի դիմաց:

– Ներկայացված հատկացումներից ամենամեծ չափաբաժինը նախատեսված է հանրային իրազեկում ծրագրի համար՝ 860.6 մլն դրամ: Թեև ՀՀ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված էր 1,145.9 մլն դրամ: Այսինքն՝ հանրային իրազեկման համար ծախսերը նվազել են՝ 285.3 մլն դրամով կամ 24.9 %-ով: Այս ծրագրի նպատակն է՝ ապահովել հանրային կապերի՝ պետական մարմինների թափանցիկությունը, տեղեկատվության մատչելիությունը:

– Տոների և հիշատակի օրերի ծրագրի շրջանակներում հատկացումները կուղղվեն երկու միջոցառումների իրականացմանը՝ ՀՀ անկախության հռչակման տարեդարձին նվիրված միջոցառումներին և «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումներին՝ համապատասխանաբար՝ 150.0 և 40.0 մլն դրամի չափով:

– Սփյուռքի գծով իրականացվելու է 2 ծրագիր, որից՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել 374.6 մլն դրամ. ծրագրի գծով 2021 թվականի համեմատ ծախսերը նվազել են 441.3 մլն դրամով:

– ՀՀ զարգացման գործընթացներում Սփյուռքի ներուժի ներգրավում ծրագրի գծով նախատեսվում է հատկացնել 204.3 մլն դրամ։ Ծրագրի գծով 2021 թվականի համեմատ ծախսերն աճել են 129.3 մլն դրամով:

– Քաղաքացիական ծառայողների վերապատրաստում ծրագրին նախատեսվում է հատկացնել 16.2 մլն դրամ՝ 2021 թվականի պետական բյուջեով հաստատված 19.8 մլն դրամի դիմաց:

– Պետական հատվածի արդիականացման ծրագրի գծով 2022 թվականին նախատեսվել է 3,054․7 մլն դրամ:

– Արդյունահանող ճյուղերի զարգացման ծրագրի գծով 2022 թվականին նախատեսվել է 121․9 մլն դրամ: Ծրագրի նպատակն է՝ Հայաստանում տնտեսական աճի, հանքարդյունաբերության ոլորտի ամրապնդում:

Տեսանյութեր

Լրահոս