Բաժիններ՝

Քաղաքապետարանում փակ աչքերով բացում են դարակը, որտեղ դրված է հոդվածը, ու ասում են՝ չենք գտնում. «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչ

«Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում 1.5 օր է, ինչ  դադարեցվել է, սակայն բնակիչներին գրավոր կերպով ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել:

«Քաղաքապետարանը պետք է կասեցնի շինաշխատանքները, տրամադրի Ալիխանյան 6/1 տարածքի կարգավիճակի մասին հիմքերը և Հողային օրենսգրքի 60 հոդվածի սահմանափակումների վերաբերյալ եզրակացությունը, բայց փակ աչքերով բացում են դարակը, որտեղ դրված է հոդվածն ու ասում են՝ չենք գտնում: Այ, որ աչքերը բաց բացեին դարակը՝ կգտնեին»,- մեզ հետ զրույցում ասաց թաղամասի բնակիչներից Վահրամ Ասատրյանը:

Բնակիչների փոխանցմամբ՝ սեպտեմբերի 17-ին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Երևանի քաղաքապետարանի տեսչական մարմնի և «Գազպրոմ Արմենիայի» տեսուչի ուղեկցությամբ այցելել են Ֆիզգորոդոկ` տեղում արձանագրելու «Ռատկո» ՍՊԸ-ի գործողությունները:

«Հանձնախումբն արձանագրել էր, որ բնակիչների գազամատակարարումն ապահովող գազատար խողովակն անցնում է շինհրապարակով` ընթացող փորման աշխատանքների անմիջական հարևանությամբ, ինչը շինհրապարակի կազմակերպման լուրջ խախտում է: «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչը բնակիչներին ասաց, որ կառուցապատողը պարտավոր է 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղափոխել ցանկապատն այնպես, որ խողովակն այլևս ընդգրկված չլինի շինհրապարակում: Տեսչական մարմնի ներկայացուցիչները հավաստիացրեցին, որ «Ռատկո» ՍՊԸ-ն գրավոր ծանուցում է ստացել դրա վերաբերյալ:

Սեպտեմբերի 18-ից  չաշխատեցին, սակայն սեպտեմբերի 22-ին ծանր շինարարական տեխնիկան նորից գործի է դրվել, ողջ օրվա ընթացքում իրականացրել են փորման աշխատանքներ` շինհրապարակով անցնող գազատարի հարևանությամբ: Ցանկապատի տեղափոխման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվել, սակայն 1,5 օր է, ինչ կրկին շինաշխատանքները դադարեցվել են:

Հավելենք, որ Ֆիզգորոդոկի կառուցապատման անօրինական գործընթացների շղթան սկսվել է 2004թ., երբ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ճանաչել է Տիգրան Աղաջանյանի սեփականության իրավունքը գիտավանի տարածքում 50,8 քմ մակերեսով նկուղի և 1976,1 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: 2006 թվականին նույն տարածքը սեփականության իրավունքով վերագրանցվել է Անդրանիկ Բալասանյանի և «Ռատկո» ՍՊԸ անուններով, որոնք էլ ներկայում իրականացնում են շինարարությունը:

Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները: ԿԳՄՍՆ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև՝ 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս