
Աշնանային պարզ ուտեստ՝ ամբողջ ընտանիքի համար

Բաղադրիչներ
1. Սոխ – 2 հատ
2. Դդմիկ – 2 հատ
3. Բուլղարական պղպեղ – 2 հատ
4. Սմբուկ – 1 հատ
5. Լոլիկ – 4 հատ
6. Սպիտակ լոբի (պահածոյացված) – 200 գ
7. Հավի արգանակ – 1 ճ/գ
8. Տավարի աղացած միս – 200 գ
9. Ձիթապտղի յուղ – 3 ճ/գ
10. Սխտոր – 2 պճեղ
11.Չոր սպիտակ գինի – 100 մլ
12. Խոտաբույսեր (ռեհան, օրեգանո) – յուրաքանչյուրը՝ մեկ պտղունց
Պատրաստման եղանակը
1. Սմբուկն ու դդմիկը խորանարդաձև կտրատել, պղպեղը բարակ շերտատել, սոխն ու սխտորը մանրացնել:
2. Լոբին քամել և չորացնել:
3. Սոտեյնիկի մեջ տաքացնել բուսայուղը, լցնել աղացած միսը և տապակել 5-7 րոպե: Համեմել պղպեղով, ավելացնել բանջարեղենը և սպիտակ գինին:
4. Իջեցնել կրակը և շոգեխաշել 10 րոպե:
5. Լցնել հավի արգանակից, ավելացնել լոլիկը, լոբին և չոր խոտաբույսերը: Ծածկել կափարիչով և եփել ևս 20 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը