
«Ռոսպոտրեբնադզոր»-ում գնահատել են «դելտա» շտամի մուտացիայի վտանգավորությունը

Կորոնավիրուսի շտամի հետագա փոփոխությունները, ամենայն հավանականությամբ, կլինեն «դելտա»-ի ճյուղավորումները, բայց այն բանի հավանականությունը, որ այդ տարբերակն ավելի վտանգավոր կդառնա, մեծ չէ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի մարդու հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար Կամիլ Հաֆիզովը:
«Ամենայն հավանականությամբ, եւ մենք արդեն այժմ դա տեսնում ենք, առայժմ նոր տարբերակները կլինեն «դելտա»-ի շարքի ճյուղավորումների տեսքով: Այդ շտամները կունենան նոր մուտացիաներ, ընդ որում՝ ոչ միայն S-սպիտակուցի գենում, որոնք կարող են պաթոգենին առավելություն տալ «դելտայի» այն տարբերակի համեմատությամբ, որն այսօր գոյություն ունի»,-ասել է Հաֆիզովը:
Նա նշել է, որ արտասահմանյան գիտնականների հրապարակված տվյալների համաձայն, «դելտա»-ի տարբերակը գործնականում սպառել է իրեն եւ հազիվ թե կարող է կյանք տալ էլ ավելի վտանգավոր շտամների: «Նկատելիորեն ավելի շատ են այն հնարավոր թեկնածու- մուտացիաները, որոնք կկարողանային մեծացնել պաթոգենի վայրի տեսակի հարմարվածությունը, բայց ոչ «դելտա»-ի, քան նրանք, որոնք կբարելավելին «դելտա»-ի հենց այս շտամի հարմարվածությունը: Այլ խոսքով՝ «դելտա»-ի՝ էլ ավելի վտանգավոր ուղղությամբ զարգացման հավանականությունը մեծ չէ»,-եզրափակել է գործակալության զրուցակիցը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: