Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում՝ Օքլենդում ահաբեկչություն իրականացրած անձը Շրի Լանկայի քաղաքացի Ահմեդ Աթհիլ Մոհամեդ Շամսուդինն է եղել:
ՌԴ Պետդումայի ընտրություններում ընտրողների առանձին խմբերի համար վաղաժամկետ արտագնա քվեարկությունը սկսվել է սեպտեմբերի 4-ին՝ Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում (Թյուրինգի դաշնային երկրամաս)։
Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Արցախի հերոս» կոչում է շնորհել մի խումբ գործիչների:
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարագիր է ներկայացրել։ Նա հայտարարագրել է 37 անշարժ գույք՝ Երևանում և Կոտայքի մարզում, 22 միավոր նկար՝ Մինաս, Սարոյան, Գառզու, Խանջյան, Կոջոյան, Ֆյոդորով, ԱվեԱրթուր, Վարդան, 7 միավոր հնաոճ իր՝ ժամացույց, ձեռագործ գորգեր։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալեքսանդր Թոփչյանի մահվան կապակցությամբ:
Մասնագետները Քաբուլի միջազգային օդանավակայանում վերանորոգման աշխատանքներ են իրականացնում, արդեն առաջիկա օրերին այն կկարողանա ընդունել մի քանի քաղաքացիական չվերթ. Օդանավակայանը կկարողանա հումանիտար օգնությամբ ինքնաթիռներ ընդունել։
Սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը:
Ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների համազգեստի համար ՀՀ պետական բյուջեից կանխատեսվող լրացուցիչ ծախսը 2021-2024թթ․ համար կկազմի՝ ընդհանուր 599 միլիոն 419 հազար 800 դրամ, որից՝ 2021թ․ համար նախատեսված է 99 միլիոն 685 հազար 200 դրամ, 2022թ․՝ 95 միլիոն 370 հազար 700 դրամ, 2023թ․՝ 268 միլիոն 812 հազար 900 դրամ, 2024թ․՝ 135 միլիոն 551 հազար դրամ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության վարչության փոխտնօրեն է նշանակվել Նարեկ Հովակիմյանը:
Սեպտեմբերի 4-ին Երևանի Արտաշատի խճուղում՝ «Սպայկա» ՍՊԸ-ի պահեստների մոտակայքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Կրկին մեկ զոհվածի ընտանիքում մանկան ճիչ է լսվելու։ Շնորհավոր ընտանիքին և բոլորիս:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Թեքիրդաղ նահանգի Լյուլեբուրգազ քաղաքի շրջանում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է։
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը։
Իտալիայի Տրիեստ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել։
2021թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 02:55-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ զենքով հարձակվել են իր տան վրա, իսկ րոպեներ անց՝ ժամը 03:10-ին, տեղեկացրել նաև, որ իր տան դիմաց հայտնաբերել է իր եղբոր դին:
Արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբաս Ստանիկզայը վերջին երկու օրում Քաթարում հանդիպումներ է ունեցել օտարերկրյա դիվանագետների հետ:
Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով:
Ուկրաինացի ուղևորներ տեղափոխող ավտոբուսը, որ Լեհաստանից ուղևորվել էր Ուկրաինայի Մարիուպոլ քաղաք, ճանապարհին վթարի է ենթարկվել։
Արցախում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր վերահաստատում է Հայաստանի իշխանությունների հետ աշխատելու հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական քաղաքական կարգավորմանն աջակցելու նպատակով։
Չինաստանի հյուսիս-արևմտյան հատվածում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:
Այսուհանդերձ, Տարոն, շեֆիդ փոխանցիր, որ Մխիթարի, Արամի, Նարեկի, Վաչագանի, Վարդանի, Գոռի, Շիրակի, Վրեժի, Գեւորգի, Վահիկի, Սարոյի, Ազիզի, Արմանի, Կամոյի, Աբգարի, մյուս-մյուս հազարավոր տղերքի ծնողները, կանայք, եղբայրները, քույրերը, ընկերները, դասընկերները, կուրսընկերներն ասում են, որ այդ ելակն ու խորոված-քաբաբը մտցնելու են ձեր համապատասխան տեղը, որ վերջապես թարգեք զինվորին ծաղր ու ծանակի ենթարկել։
Մոռացա նշել, որ սրանցից շատերը 2008թ․ պաշտպանում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, այսինքն կողմ էին Արցախը Ադրբեջանին նվիրելուն:
Միլենկովսկուն ձերբակալել են դեռևս օգոստոսի 27-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի տարածք մուտք գործելու համար «Պրեսևո» սահմանակետը հատելիս: Դա նաև հաստատել է Սերբիայի արտաքին գործերի նախարարությունը:
Քիչ առաջ հայտնի գրող և հրապարակախոս ընկերս հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստան չվերադարձավ Վանո Սիրադեղյանը, գուցե նա մահացել է, և մենք տեղյակ չենք: Ես այդ հարցի ճշգրիտ պատասխանը չունեմ, բայց հեղաշրջումից հետո սպասում էի, որ Սիրադեղյանը վերջապես Հայաստան կվերադառնար:
Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 621 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 244 602-ի: