
«Զվարթնոց» օդանավակայանում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 3-ին «Զվարթնոց» օդանավակայանից Նաիրիի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Ալիաղարի Խ.-ն, որը հուլիսի 6-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի (Կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: