Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից 30 լրագրողներ այցելել են Շուշի։
Երեւանի թիվ 122 դպրոցի տնօրեն Մարինա Մալախյանի կողմից նույն դպրոցի ուսուցչուհի Մելինե Հակոբյանից աշխատանքի ընդունելու համար ենթադրյալ կաշառք վերցնելու և այժմ էլ վարձատրության մի մասը պահանջելու վերաբերյալ լրատվամիջոցներում հրապարակված նյութն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն:
Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետությունում նշվեց հանրապետության հռչակման 30-ամյակը, տոնական միջոցառմանն այս տարի Հայաստանից քիչ թվով պատվիրակներ էին գնացել՝ ԱԺ երեք խմբակցությունների պատգամավորներ, այսինքն՝ Հայաստանից պաշտոնական մասն ապահովել էին միայն պատգամավորները։ Արցախ էին այցելել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություների պատգամավորները։
Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները համաձայնեցրել են երկկողմ հարաբերությունների հստակ օրակարգը, ինչի մասին վկայում է հրապարակված համատեղ հայտարարությունը ռազմավարական գործընկերության վերաբերյալ:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցու՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասնեց 2009 թվականին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանն ընդառաջ այդ ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած գրության բովանդակությունը:
ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում «Իդա» փոթորկով պայմանավորված տեղատարափների եւ հեղեղումների զոհերի թիվը հասել է 45 մարդու: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կրթական մարաթոնի մասնակիցների հետ հանդիպմանն ունեցած ելույթում ընդգծել է Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերը 2020 թվականին Հարավային Կովկասում պատերազմը դադարեցնելու գործում:
Երեկ 168.am-ը տեղեկություն է հրապարակել՝ «1 միլիարդ 75 միլիոն դրամ՝ ոչ թե դիրքերի, այլ ՊՆ շենքի լավ պայմանների համար» վերտառությամբ, ըստ որի՝ Կառավարության չզեկուցվող նախագծով Պաշտպանության նախարարությանը գումար է հատկացնում։
Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ շահառուների թիվն ավելացել է:
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /Գորիսի նստավայր/ 10․09․2021թ-ին, ժամը 10։00-ին։
Վեց մարդ է տուժել Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում սուպերմարկետի այցելուների վրա անհայտ անձի հարձակման հետեւանքով, երեք հոգի գտնվում է օրհասական վիճակում:
Աֆղանստանի ազգային դիմադրության ճակատը հաղորդել է, որ իր վերահսկողության տակ է վերցրել Չարիքար քաղաքը՝ Քաբուլից դեպի հյուսիս ընկած Փարվանի նահանգի կենտրոնը, եւ որ «Թալիբան»-ը Փենջաբում տեղի ունեցած մարտերի արդյունքում մեծ կորուստներ է ունեցել։
Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում։
Օրենքի պատճառով մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկին բժշկական հանձնաժողովը դրանք դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն իրենց առողջության վրա: Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով:
Սպառողական ծախսերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեզ մոտ ընտանեկան ծախսերի մեջ սնունդը կազմում է մոտ 65 տոկոս, ինչը սարսափելի ցուցանիշ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:00-ից 02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով, հետ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում իրար էին բախվել ավտոբուս և մոպեդ. մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները շարունակում են համատեղ «SAT» վարժանքները Բաքվում։ Այս մասին հայտնում են ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները։
Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների պատվիրակությանը, որը Հայաստանի Հանրապետություն է ժամանել հայ-ռուսական երկկողմ համագործակցության շրջանակներում հերթական բանակցություններին և քննարկումներին մասնակցելու նպատակով:
Արցախի անկախության 30 ամյակը և պետականության կորստի մեկ ամյակը, ըստ էության, միաժամանակ է նշվում։ Սա պատմական աղետի դրսևորումն է։ Կարելի՞ է լինել անկախ, բայց չունենալ պետականություն։ Գուցե կարելի է, բայց դրա համար ահռելի ջանքեր և ունակություններ են մեզնից պահանջվելու։
Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:
Հայաստանում սեպտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 595 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 981-ի:
Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Սիրիայի ուղղությամբ՝ նշան վերցնելով Բեյրութի կողմից Դամասկոսի առանձին կետեր: Այդ մասին հաղորդել են սիրիական ԶԼՄ-ները։
Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.30-ին, Երևանի Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 81-ամյա Նորայր Քոչարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի Արցախ չայցելելը միանգամից մի քանի վատ ազդակի մասին է խոսում։
ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում 2021թ. սեպտեմբերի 2-ին, ժամը 21:00-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի, վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Երևանի Թումանյան փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի 25-ամյա բնակիչը:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 2-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները շնորհավորական ուղերձներ են հղել Արցախի անկախության 30-ամյակի առիթով: