Առուշ Առուշանյանի պաշտպանները դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ․ Էրիկ Ալեքսանյան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի վերաբերյալ քննվող քրեական գործով վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկումը տեղի է ունենալու Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում /Գորիսի նստավայր/ 10․09․2021թ-ին, ժամը 10։00-ին։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ պաշտպանության կողմը ներկայացրել է դատարանին միջնորդություն կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, քանզի դատավարության ներկա փուլում առկա են բոլոր նախադրյալները Առուշ Առուշանյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ /համապատասխան հիմնավորումները հանգամանալից կներկայացվեն դատական նիստի ժամանակ/»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930