Բաժիններ՝

Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախագահները համաձայնեցրել են երկկողմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը. Յացենյուկ

Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները համաձայնեցրել են երկկողմ հարաբերությունների հստակ օրակարգը, ինչի մասին վկայում է հրապարակված համատեղ հայտարարությունը ռազմավարական գործընկերության վերաբերյալ:

Այդ մասին ասել է անվտանգության հարցերին նվիրված Կիեւի համաժողովի (ԿՀ) նախագահ, 2014-2016 թվականներին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ հանդես գալով ԿՀ-ի առցանց բանավեճի ժամանակ, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը, վկայակոչելով ԿՀ-ի մամուլի ծառայությանը։

Մեկնաբանելով Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը՝ քաղաքական գործիչը հայտարարել է. «Դա մեր երկու երկրների միջեւ գործողությունների որոշակի պլան է: Եվ շատ հստակ որոշակի նպատակներ են, որոնց ձեռքբերմանը պետք է աջակցեն ԱՄՆ-ի իշխանությունները: Շատ կարեւոր է, որ երկու նախագահները համաձայնեցրել են հստակ որոշված օրակարգը եւ ճանապարհային քարտեզը»: Միեւնույն ժամանակ ԿՀ-ի նախագահը հիշեցրել է մի քանի հարցերի մասին, որոնք դեռ անհրաժեշտ է լուծել: Մասնավորապես, խոսքը «Հյուսիսային հոսք-2» ռուսական նախագծի մասին է, որը Յացենյուկը համարել է «հակաամերիկյան, հակաուկրաինական եւ հակաեվրոպական»:

Սակայն այդ հարցը, նրա խոսքով, նախատեսում է «առնվազն Ուկրաինայի, Գերմանիայի, Եվրոպական միության եւ Միացյալ Նահանգների միջեւ համագործակցություն»:

Բացի այդ, նրա կարծիքով, հարկավոր է ավելի շատ քննարկել Մինսկի գործընթացի հարցը, որը, ըստ Յացենյուկի, մտել է փակուղի: «Եվ, այնուամենայնիվ, դա երկկողմ հարց չէ, այլ առնվազն եռակողմ հարց Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի միջեւ, գումարած Միացյա Նահանգները»,-նշել է քաղաքական գործիչը:

Միեւնույն ժամանակ Յացենյուկը Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը որակել է «անշուշտ՝ լավ»:

Ինչպես հաղորդվել է, սեպտեմբերի 1-ին Վաշինգտոնում կայացել է Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Զելենսկու եւ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս