Գործարկվել է Ակբա բանկի 63-րդ մասնաճյուղը

Ակբա բանկը Մազմանյան փողոց 1 հասցեում գործարկել է 63-րդ՝ «Գարաժ մոլ» մասնաճյուղը: Նորաբաց մասնաճյուղը կտրամադրի Ակբա բանկի կողմից առաջարկվող ծառայությունների ամբողջ շարքը:

«Մեր հաճախորդներին ու գործընկերներին ավելի մոտ և հասանելի լինելու նպատակով մենք շարունակում ենք զարգացնել Ակբա բանկի մասնաճյուղային ցանցը: «Գարաժ մոլ»-ը Երևանում բանկի 19-րդն մասնաճյուղն է, իսկ ամբողջ ցանցում՝ 63-րդը: Մենք միտված ենք աշխատել միմիայն առաջ տրամաբանությամբ և ինչպես միշտ կկատարենք առավելագույնը՝  մեր հաճախորդներին բանկային բարձրակարգ ծառայություններ տրամադրելու նպատակով»,- իր խոսքում նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Բացման կապակցությամբ «Գարաժ մոլ» մասնաճյուղում մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ հատուկ պայմաններ կգործեն հետևյալ ծառայությունների համար.

  • 12-24 ամիս ժամկետով Դասական ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 9.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 4.05% (0.3%-ով բարձր), իսկ 10 և ավելի ամիս ժամկետով Ընտանեկան ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամի պարագայում տարեկան տոկոսադրույքը կկազմի 8.5% (1%-ով բարձր), ԱՄՆ դոլարի դեպքում՝ 3.55% (0.3%-ով բարձր),
  • Առաջին տարում Visa Classic քարտերը կսպասարկվեն անվճար,
  • Առաջին տարում American Express Cashback քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով,
  • Դրամական միջոցների գրավադրմամբ American Express Blue քարտերը կսպասարկվեն 50% զեղչված սակագնով,
  • ՀՀ դրամով Express Business վարկերը կտրամադրվեն 10.5-12.2% անվանական տոկոսադրույքով,
  • «Գարաժ մոլ» մասնաճյուղում վճարային քարտերի սպասարկման և/կամ առցանց սպասարկման պայմանագիր կնքող իրավաբանական անձանց հիմնադիրների և տնօրենների համար Visa Business և ArCa Business քարտերը կսպասարկվեն անվճար:

Բանկի «Գարաժ մոլ» մասնաճյուղն աշխատելու է երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:30-18:00-ն ընկած ժամանակահատվածում (հաշվարկադրամարկղային սպասարկում՝ 09:30-16:30):

Տեսանյութեր

Լրահոս