Պորտուգալացի մրցավարները կսպասարկեն Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն պորտուգալացի մրցավարները: Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել պորտուգալացի Արթուր Դիաշը։
Նրան կօգնեն նրա հայրենակիցներ Ռուի Տավարեշը և Պաոլո Սուարեշը։ Չորրորդ պաշտոնյան է Ժոաո Պինեյրոն։