Օրվա բաղադրատոմսը. թզով և այծի պանրով աղցան
Բաղադրիչներ
1. Թուզ – 60 գ
2. Հազարի տերևներ – 15 գ
3. Այծի պանիր – 50 գ
4. Քեշյու – 12 գ
Սոուսի համար՝
1. Ձիթապտղի յուղ – 10 գ
2. Կիտրոն – 2 գ
3. Մեղր – 3 գ
4. Շաքարավազ – 2 գ
Պատրաստման եղանակը
1. Սոուսը պատրաստելու համար խառնել բոլոր բաղադրիչները:
2. Հազարի թերթիկները կտրատել:
3. Այծի պանիրը խորանարդաձև կտրատել: Խնձորը մաքրել, շերտատել և տապակել բուսայուղով:
4. Թուզը կեղևազրկել և բաժանել 4 մասի:
5. Միացնել բոլոր բաղադրիչները, ավելացնել քեշյուն, լցնել սոուսը և մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը