Բաժիններ՝

Թուրքիայում հյուրանոցները կտուգանվեն կամ կփակվեն «շվեդական սեղաններ»-ով սնունդ ապահովելու համար

Թուրքական այն հյուրանոցները, որոնք կորոնավիրուսի համաճարակի պայմաններում զբոսաշրջիկներին սնունդ կմատուցեն «շվեդական սեղաններ»-ի տարբերակով՝ կտուգանվեն կամ կփակվեն: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի հյուրանոցային բիզնեսիֆեդերացիայի ղեկավար Սուրուրի Չորաբատիրը:

«Անվտանգ զբոսաշրջային բիզնեսի սերտիֆիկացման մեջ փոփոխություններ չկան: Եթե ​​Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ստուգումների ընթացքում հյուրանոցներում խախտումներ է հայտնաբերում, ապա դա ենթակա է տուգանքի: Եվ եթե հյուրանոցային ընկերությունը շարունակում է համառել ու չենթարկվել հաստատված նորմերին հետևելու, ապա այն կարող է փակվել»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ մի քանի հյուրանոցներ, որոնք այդպիսի խախտումներ են թույլ տվել, տուգանվել են, իսկ հետո փակվել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031