Դալայ լաման` մինչև 110 տարի ապրելու վճռականության և երկարակեցության գաղտնիքի մասին
Բուդդիստների հոգևոր առաջնորդ 86-ամյա Դալայ լաման բժիշկներին հայտնել է մինչև 110 տարի ապրելու իր վճռականության մասին և բացահայտել է երկարակեցության գաղտնիքը: Նա նշել է, որ իր երազների և կանխատեսումների համաձայն՝ իր կյանքը կտևի մինչև 110 տարեկանը, որոշ կանխատեսումներ էլ հուշում են, որ անգամ 113 տարի…
«Բազմաթիվ մարդկանց կողմից դրսևորվող անկեղծ հարգանքի և ընկերական զգացումների շնորհիվ ես լցվել եմ գոնե 110 տարի ապրելու վճռականությամբ»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Դալայ լաման, ով հուլիսի 6–ին նշել է իր 86–ամյակը:
Նրա խոսքով՝ իրենց նախօրեին մեծ թվով ընկերներ են շնորհավորել, այդ թվում պետական գործիչներ:
Դալայ լաման ընդգծել է, որ բազմաթիվ հանդիպումներ է ունենում տարբեր գիտնականների հետ, որոնց հետաքրքրում է մտքի հանգստության հասնելու ուղին:
«Մի շարք գիտնականներ բարձր են գնահատում մեր գիտելիքներն այն մասին, թե ինչպես կարելի է կառավարել անհանգիստ միտքը՝ չօգտագործելով դեղամիջոցներ»,- նշել է Դալայ լաման: