Բաժիններ՝

Անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով ՀայՓոստի անունը և ապրանքային նշանը.«Հայփոստը» նախազգուշացնում է

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Հորդորում ենք բոլորին նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել. ՀայՓոստը նախազգուշացնում է.

«Վերջին օրերին ՀայՓոստը ստացել է ահազանգ այն մասին, որ մարդիկ ստանում են հաղորդագրություն, որտեղ անձնական և բանկային տվյալներ են փորձում կորզել՝ շահարկելով ՀայՓոստի անունը և ապրանքային նշանը:

Հայտնում ենք, որ ՀայՓոստը տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

Հորդորում ենք բոլորին նման հաղորդագրություն ստանալիս անձնական, բանկային քարտերի կամ այլ որևէ տվյալ չտրամադրել։
ՀայՓոստի ծառայությունների ու առաջարկների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հորդորում ենք օգտվել բացառապես պաշտոնական աղբյուրներից, այն է՝ այցելել այս կայքէջ, ֆեյսբուքյան էջ, Ինստագրամյան էջեր https://www.instagram.com/haypost.official/?hl կամ զանգահարել (010)514-514 հեռախոսահամարին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031