Բաժիններ՝

ԵՄ-ում դեռ չեն ճանաչում Հայաստանում արված AstraZeneca-ով պատվաստումը. Մարկ Գրիգորյան

Սովորաբար չեմ գրում նման բաների մասին, սա չափազանց անձնական է: Սակայն որոշեցի մեկնել Նորվեգիա՝ դստերս ու թոռներիս տեսնելու: Նորվեգիան ընդունում է պատվաստված մարդկանց, սակայն պատվաստումը պետք է ճանաչվի Եվրամիության կողմից: Խնդիրը բարձրացրել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

«Թվում է` ինչո՞ւմն է խնդիրը: AstraZeneca-ն նաև Աֆրիկայում է AstraZeneca:

Բայց ոչ, Հայաստանում ստացված QR կոդը, ինչպես պարզվեց, Եվրոպայում չի ճանաչվում:

Թվում է, թե հարցը պետք է հեշտորեն լուծվի, եւ ես զանգահարեցի Հայաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն:

Թեժ գծի հեռախոսահամարները չեն պատասխանում:

Օգտվելով նրանից, որ ճարտարապետության թանգարանը, որտեղ ես աշխատում եմ, գտնվում է Առողջապահության նախարարության հետ նույն շենքում, դիմեցի այնտեղ (թեժ գծի աշխատակիցները, ինչպես ինձ ասացին, սրճում էին):

Ինձ տվեցին Armed eHealth ընկերության հեռախոսահամարը, որը տալիս է այս QR կոդերը (որոնք, ինչպես պարզվեց, դժվար թե ընդհանրապես ինչ-որ մեկին հետաքրքրում են):

Հաջորդեց սովորական բյուրոկրատիան՝ ընկերությունից ինձ ուղարկեցին առողջապահության նախարարություն, այնտեղից, չգիտես ինչու, լաբորատորիա (ի՞նչ լաբորատորիա), իսկ լաբորատորիայից՝ Armed եւ առողջապահության նախարարություն:

Շրջանակը փակվեց: Եվ երբ այն փակվեց, ինձ խորհուրդ տվեցին նախարարին ուղղված դիմում գրել:

Կեցցե նոր բյուրոկրատիան», – գրել է Գրիգորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս