Բաժիններ՝

Գազ չի լինելու

Գործող ցանցին նոր բաժանորդների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի, Ծաղկունք, Ոսկեհատ, Ծիածան, Լուսագյուղ, Պտղունք, Արտիմետ (Աթարբեկյան), Ապագա, Մուսալեռ, Մերձավան, Այգեկ, Արևաշատ, Ջրարբի, Նորակերտ, Խորոնք, Փարաքար, Ակնաշեն, Բաղրամյան, Մրգաստան, Դաշտ, Գայ, Շահումյան, Աղավնատուն, Արագած, Դողս, Գրիբոյեդով, Ջրառատ, Ամբերդ, Այգեշատ, Շահումյանի թ/ֆ, Հովտամեջ, Չոբանքարա, Գեղակերտ (Սամաղար), Ծաղկալանջ գյուղերի գազասպառողների, «Արտ-Սոլեի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայությունը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս