Բաժիններ՝

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները կանցնեն առանց շարքային հանդիսականների

Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադրվում են հրաժարվել շարքային հանդիսականներին Օլիմպիական խաղերի բացման եւ փակման արարողություններին թույլ տալուց: Հուլիսի 6-ին այդ մասին հաղորդել է The Asahi համազգային թերթը։

Նշվում է, որ ներկայումս այդ հարցը գտնվում է եզրափակիչ համաձայնեցման փուլում: Միեւնույն ժամանակ Խաղեի բացման եւ փակման արարողություններ կարող են այցելել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) ներկայացուցիչները եւ օտարերկրյա պատվիրակությունների անդամները: Ենթադրվում էր, որ այդ հանդիսականների թիվը կլինի շուրջ 10 հազար, սակայն կազմակերպիչները մտադրվում են կրճատել նաեւ նրանց թիվը:

Սպասվում է, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի կազմակերպիչների հնգակողմ նիստի արդյունքներով, որը պլանավորված է հուլիսի 8-ին: Տոկիոյում Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգվեցին մեկ տարով, դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Մարտի 20-ին կամակերպիչները վերջնականապես որոշեցին Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների:

Հունիսի 21-ին տեղացի հանդիսականների մուտքի համար սահմանվեց 10 հազար սահմանաքանակ: Մրցումների ժամանակ մարզական օբյեկտների զբաղվածությունը չպետք է գերազանցի 50 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս