Հանրապետությունում հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88 հազար 164 պատվաստում

Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ կատարվել է 88 հազար 164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66 հազար 491, երկրորդ դեղաչափ` 21 հազար 673։

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10:00-16:00-ը: Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Նախարարությունը տեղեկացնում է, որ պատվաստումներն անվճար են:

«ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

 

Տեսանյութեր

Լրահոս