
Եվրո-2020-ում խփվել է ավելի շատ ինքնագոլ, քան Եվրոյի պատմության ընթացքում

Եվրո-2020-ի քառորդ եզրափակչում Իսպանիան հաղթեց Շվեյցարիային։
Խաղի ութերորդ րոպեին պաշտպան Ժորդի Ալբան հարվածեց Յան Զոմմերի դարպասին, բայց գնդակը դիպավ Դենիս Զաքարիայի ոտքին և հետո միայն հայտնվեց ցանցում։ Սկզբում այս գոլը գրանցվեց իսպանացու վրա, բայց հետո նշանակվեց՝ որպես ինքնագոլ:
Ընթացիկ մրցաշարում սա տասներորդ ինքնագոլն է: Այսպիսով, Եվրո-2020-ի ընթացքում ավելի շատ գոլեր խփվեցին սեփական դարպասը, քան Եվրոպայի առաջնությունների ամբողջ պատմության ընթացքում:
Մինչ այժմ ինքնագոլեր խփել են Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մատս Հումելսը Ֆրանսիայի հետ խաղում (0:1), Լեհաստանի ազգային հավաքականի դարպասապահ Վոյչեչ Շչենսնին Սլովակիայի հետ խաղում (1:2), Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիխ Դեմիրալը՝ Իտալիայի հետ խաղում (0:3), Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներ Ռուբեն Դիասը և Ռաֆայել Գերեյրոն՝ Գերմանիայի հետ խաղում (2:4), Ֆինլանդիայի հավաքականի դարպասապահ Լուկաս Հրադեցկին Բելգիայի հետ խաղում (0:2), Սլովակիայի դարպասապահ Մարտին Դուբրավկան և կիսապաշտպան Յուրա Կուցկան Իսպանիայի հետ խաղում (0:5), Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Պեդրին Խորվաթիայի հետ խաղում (5:3):
Սիրարփի Աղաբաբյան