
ԱՄՆ կոնգրեսականն անընդունելի է համարում Բաքվում հայ ռազմագերիների դեմ սկսված դատական գործընթացները

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումներն անընդունելի են: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը՝ անդրադառնալով հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանում սկսված կեղծ դատավարության փաստին:
«Ռազմագերիներին դատապարտելը միջազգային կոնվենցիաների կոպտագույն խախտում է և ևս մեկ ապացույց նրա, որ Ադրբեջանն ակնհայտորեն անարգում է մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը»,- նշել է Շիֆը: Նա ընդգծել է, որ մինչև իրենք աշխատանքներ են տանում ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է անհետևանք չթողնի Ադրբեջանի կողմից իրականացվող գործողություններն ու կրկին գործի դնի այն արգելքը, որով չի թույլատրվում ԱՄՆ կողմից ռազմական աջակցությունը Բաքվի ռեժիմին:
ԳՈՎԱԶԴ00:29Իմանալ ավելին
«Չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանն անպատժելի կերպով խախտի մարդու իրավունքներն ու ոտնահարի միջազգային նորմերը»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը: