Պաշտպանի հայտարարություններն ունեն նաև իրազեկող ու կանխարգելիչ բնույթ՝ քաղաքացիներին հնարավոր խնդիրներից առավելագույն պաշտպանելու համար:
Կեսգիշերից արդեն կսկսվի քվեարկության արդյունքների նախնական ամփոփումը, հուսանք՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներն արագ կիրականացնեն այդ գործառույթը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Աջափնյակում՝ 6/18 ընտրատեղամասում, քվեախցիկներում եղած չօգտագործված քվեաթերթիկները քամին քշել, շաղ է տվել գետնին, որովհետև նախապես դրանք չէին տեղափոխվել համապատասխան պարկերի մեջ։
Այսօր Հատուկ քննչական ծառայություն էր հրավիրվել Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, ով «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Աննա Մկրտչյանի հայրն է: Նա, որպես վկա, հարցաքննվել է մի հրապարակված ձայնագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:
Սարգիս Քլոյանը խոչընդոտում է ՀԱԿ վստահված անձի աշխատանքը 7/7 ընտրատեղամասում:
Հարցին՝ գուցե գնացել են գերիներ բերելո՞ւ, Բորիս Ավագյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դա հեքիաթային պատմություն է։ 15 րոպե առաջ հեռախոսազրույց եմ ունեցել գեներալ Մուրադովի հետ՝ Ստեփանակերտում, այսօր գերիների վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկատվություն մեզ չի տվել, որովհետև գնում են բանակցություններ, աշխատանք։ Հուսամ, որ մոտակա ժամանակներս Մուրադովի ինքնաթիռով գերիներ կվերադառնան։ Դուք օրիորդ եք, դրա համար ես չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ այս անբարոյական վիժվածքների մասին»։
Այս պահի համար սա ամենակարևորն է։ Վստահ եմ՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների առաջնորդները լավ են հասկանում, որ հիմա արդեն գործելու իրենց հերթն է։ Պետք է այս պահից սկսած ցույց տան, որ ուժեղ և վստահելի առաջնորդներ են»։
4/44 ընտրատեղամասում գրանցված 1870 ընտրողից քվեարկել է 1060 քաղաքացի: 168.am-ի թղթակիցը ընտրատեղամասից տեղեկացնում է, որ քիչ հետո կսկսվի հաշվարկը:
«Փաստօրեն եթէ դավաճանը մնայ, 280 Հայ դիւանագէտ իրենց աշխատանքը պիտի կորսնցնեն…»:
Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ռուսական կառույցների էքզիթ–փոլերի հարցումների արդյունքները ստացանք։ Նրանք հատուկ ինձ տվյալներ չէին հաղորդում նախքան ընտրությունների ավարտը։
7/7 ընտրատեղամասում ամփոփում են քվեարկության արդունքները․ ՈւՂԻՂ:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց։ 20:00-ի դրությամբ բոլոր ընտրատեղամասերը փակվեցին:
Քվեարկության արդյունքների ամփոփումը 2/15 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ:
Հենց նոր ինձ ասացին, որ համացանցում տարածում են կեղծ լուրեր, որ ես փախել եմ Ամերիկա։
10/21 ընտրատեղամասում ամփոփում են քվեարկության արդունքները․ ՈւՂԻՂ:
«Այ սենց են ընտրում զինվորները… այ սենց!!!». խայտառակ ընտրակեղծիքներ:
2021թ. հունիսի 20-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Քննչական կոմիտեն հայտնում է, որ նույն օրը քաղաքացին բերման է ենթարկվել: […]
Աշխատակազմի թեժ գծին ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են ընտրատեղամասի մատչելիությանը, ընտրատեղամասի համարի և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, քվեարկության կարգի խախտմանը, բժշկական հաստատությունում գտնվող անձի ընտրական իրավունքի իրացման վերաբերյալ, քվեաթերթիկների բացակայությանը, ակնհայտ իրարից տարբեր լինելուն, քվեարկության օրը ընտրական ցուցակներում ընդգրկված չլինելուն, հաշմանդամություն ունեցող անձի տեղամասային կենտրոններ ինքնուրույն ներկայանալու անհնարինությանը և այլն։
Փաստաթղթերից պարզ է դառնում, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետբյուջեից, Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ, կանխիկացվել է շուրջ 5մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ կանխիկացումը կատարվել է հայտնի «Շիշ բռնողի» եղբոր, Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի միջոցով։
Նոր ավարտել ենք ՀՔԾ-ում հերթական անհեթեթության վերաբերյալ արհեստական հարցաշարով կազմված հարցաքննությունը։
Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ են ստացել, որ 43-ամյա մի տղամարդ, նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Թալին քաղաքի բնակիչ մի կնոջ խոստացել է գումար տալ՝ ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի օգտին քվեարկելու համար։
Ընտրական օրվա առաջին կեսին իրենց քաղաքացիական պարտքը կատարեցին թե ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Քոչարյանն ու Փաշինյանը քվեարկությանը մասնակցեցին կանանց, Փաշինյանի դեպքում՝ նաև երեխաների ուղեկցությամբ:
Վերջին վճռական ժամն է։ Ովքեր դեռ ժամանակ չեն գտել, ալարել են, շոգից խուսափել են կամ պարզապես չեն կարևորել ընտրությունները, խնդրանքս է՝ պարզապես գնացեք ընտրատեղամասեր և ընտրություն կատարեք։
Ահազանգել են, որ 4/03 ընտրատեղամասում հիվանդանոց տարված շրջիկ քվեարկության համար նախատեսված քվեաթերթիկների փաթեթից բացակայել են 1-8 համարի քվեաթերթիկները, որոնց թվում է նաև «Պատիվ ունեմ» դաշինքի քվեաթերթիկը, ինչի արդյունքում ընտրողները զրկվել են 1-8 համարների օգտին քվեարկելու հնարավորությունից։ «Պատիվ ունեմ» դաշինք
Կեսօրին սա նկատել են միջազգային դիտորդներն ու տեղեկացրել հանձնաժողովի անդամներին։ Վերջիններս էլ այդ մասին ժամը 15:00-ի սահմաններում տեղեկացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից հորդորել են ոչ մի դեպքում չբացել քվեատուփն ու չկապարակնքել, քանի որ թեև այն կապարակնքված չէ, սակայն՝ ամրացված է կպչուն ժապավենով։
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկել է հանուն Հայաստանի, հանուն իր թոռների, հայ ժողովրդի ու հայ ազգի վաղվա օրվա։
Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քիչ առաջ արգելանքից ազատ արձակեց իմ պաշտպանյալներ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրներ Կարեն Կարապետյանին և Հայկ Մարտիրոսյանին, ովքեր երեկ ապօրինի ձերբակալվել էին Եղեգնաձոր քաղաքում։
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․
«Դեժավյու» տելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ այսօր երեկոյան Հայաստանից չարթերային թռիչք կատարելու համար ինքնաթիռ է պատվիրել «Վիվարո» ընկերությունը։