«Հուսամ, որ մոտակա ժամանակներս Մուրադովի ինքնաթիռով գերիներ կվերադառնան». Բորիս Ավագյան

Այսօր լուրեր շրջանառվեցին, որ Կառավարական ինքնաթիռը Թբիլիսիից ուղևորվել է դեպի Բաքու։

168.amի հետ զրույցում գնդապետ Բորիս Ավագյանը նշեց, որ առհասարակ գաղափար չունի, թե ինչու է կառավարական ինքնաթիռը մեկնել Բաքու։

Հարցին՝ գուցե գնացել են գերիներ բերելո՞ւ, Բորիս Ավագյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ դա հեքիաթային պատմություն է։ 15 րոպե առաջ հեռախոսազրույց եմ ունեցել գեներալ Մուրադովի հետ՝ Ստեփանակերտում, այսօր գերիների վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկատվություն մեզ չի տվել, որովհետև գնում են բանակցություններ, աշխատանք։ Հուսամ, որ մոտակա ժամանակներս Մուրադովի ինքնաթիռով գերիներ կվերադառնան։ Դուք օրիորդ եք, դրա համար ես չեմ կարող ասել այն, ինչ մտածում եմ այս անբարոյական վիժվածքների մասին»։

Միաժամանակ նա կարծիք հայտնեց՝ գուցե իշխանության ներկայացուցիչներն արդեն փախուստի են դիմում, քանի որ «Հայաստան» դաշինքն արդեն մեծ տոկոսներով հաղթում է։

«Գուցե նրանք փախել են դեպի Թբիլիսի, այնտեղից էլ փախնում են իրենց մայրաքաղաք, քանի որ իրենք ադրբեջանցիներ են, վերադառնում են իրենց մայրաքաղաք Բաքու»։

Տեսանյութեր

Լրահոս