Չինաստանը մտադիր է բարձրացնել վառելքի էկոլոգիականությունն ազգային տանող հրթիռների համար
Չինաստանը պլանավորում է մշտապես բարձրացնել վառելիքի էկոլոգիականությունն իր տանող հրթիռների համար: Հունիսի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է CZ-2F հրթիռի գլխավոր կոնստրուկտոր Ժուն Ին։
«Բանն այն է, որ CZ-2F տանող հրթիռն ստեղծվել է տակավին 90-ական թվականներին (եւ լցավորվում է այն ժամանակի տեխնոլգիաներով): Սակայն մենք օգտագործում ենք վառելիքի բաղադրիչներ, որոնք համապատասխանում են ներկայիս ստանդարտներին»,- պատմել է նա: Կոնստրուկտորը հիշեցրել է, որ Չինաստանն ստեղծում է հրթիռների ավելի ու ավելի կատարելագործված մոդելներ՝ CZ-5, CZ-5B, CZ-6, CZ-7 и CZ-8, որոնց համար նախատեսված են շատ ավելի էկոլոգիական էներգակիրներ:
«Մենք համոզված ենք, որ հետագայում հրթիռային վառելիքի կատարելագործման աշխատանքը կշարունատկվի»,- ամփոփել է Ժուն Ին: CZ-2F-ի առաջին արձակումն իրականացվել է 1999 թվականին եւ անցել է հաջող: Այն ժամանակ այդ տանող հրթիռն ուղեծիր է հասցրել «Շենչժոու-1» օդաչուավոր տիեզերական ապարատն՝ առանց տիեզերագնացների: 2003 թվականին այդ հրթիռի միջոցով Չինաստանը պատմության մեջ առաջին անգամ երկրաշուրջ տարածություն է ուղարկել իր տիեզերագնացին՝ Յան իվեյին: Հունիսի 17-ին հրթիռն օգտագործվել է երեք տիեզերագնացներով «Շենչժու-12» տիեզերանավն ուղեծիր դուրս բերելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: