«2018-ից 2020-ը գնված զինամթերքի 80 տոկոսի գնումների պլանը և գումարները հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից․ Քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ». Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Այսօր Փարաքարում հերթական անգամ հիստերիկացած թուրքին պիտի անդրադառնամ.

Չհամարձակվես ժողովրդին խաբել, այ վիժվածք՝ 2018-ից 2020-ը գնված զինամթերքի 80 տոկոսի գնումների պլանը եւ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ հաստատվել է Սերժ Սարգսյանի կողմից։ Քեզ ընդամենը մնում էր դրանք ստանալ։ Դա էլ չկարողացար անել։ Սելֆիներ անելու համար հակաօդային պաշտպանության համակարգերը փոխարինեցիր առանց հրթիռներ ՍՈՒ-երով։

Ո՞նց ես գիշերները քնում՝ իմանալով, որ մեր զինվորների հարյուրավոր կյանքեր կփրկվեին, եթե քիթդ չխոթեիր բանակաշինության մեջ։ Ու սա միայն այս դրվագով՝ մնացած զոհերն էլ են քո խղճին։

Քոնը լաչառությունն է՝ միշտ հիշի դա։ Վայելի արյունոտ իշխանությանդ վերջին օրերը ու մաքրվի հայոց պատմության էջերից»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930