
Մադրիդի «Ռեալը» հայտարարել է մարզիչ Պինտուսի վերադարձի մասին

Ֆիզիոթերապիայի մարզիչ Անտոնիո Պինտուսը կվերադառնա «Ռեալ»:
Մադրիդյան ակումբը հայտարարել է իտալացուն մարզչական շտաբ վերադարձնելու մասին: Դրանից առաջ նա աշխատել է Մադրիդի «Ռեալում» 2016-2019 թվականներին, այնուհետև «Ինտերում» միացել է Անտոնիո Կոնտեի շտաբին:
Այսպիսով, Գրեգորի Դյուպոնը, որը նախկինում ֆիզիոթերապիայի մարզիչն էր, հեռանում է Մադրիդի «Ռեալից»:
Առանց Պինտուսի շտաբում երկու մրցաշրջաններում մադրիդցիները ստացել են 114 վնասվածք (59` 2020/21 մրցաշրջանում, և 55` 2019/20 մրցաշրջանում): Անցած մրցաշրջանում «Ռեալն» ուներ «Ատլետիկոյից» և «Բարսելոնայից» 33-ով շատ վնասվածք:
Սիրարփի Աղաբաբյան