«Նոյեմբեր ամսից, երբ արձանագրվեց մեր պարտությունը, շարունակաբար ասում եմ, որ մեր բանակը պետք է վերակառուցվի և պետք է աշխարհազոր ստեղծվի»․ Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ, տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբեր ամսից, երբ արձանագրվեց մեր պարտությունը, շարունակաբար ասում եմ, որ մեր բանակը պետք է վերակառուցվի և պետք է աշխարհազոր ստեղծվի: Հոդված էլ գրեցի, ծախսերի հաշվարկներ էլ արեցի:

Առանց սրա Հայաստան պետություն չի կարող գոյություն ունենալ` անկախ նրանից թե մեզ դաշնակից ով կլինի: Այս մտքերից շատերը վախենում են, կարծում են թե ես պատերազմ եմ տենչում, թե ես միլիտարիստ եմ: Սակայն, իրականությունը այլ է: Եթե մենք չգնանք սրան պետությունը վերջնականապես կկորցնենք:

Մեր աշխարհագրական դիրքը հուշում է, որ Հայաստանը ոչ թե ուժեղ բանակ, այլ շատ ուժեղ բանակ պետք է ունենա, և չպետք է լինի գեթ մեկ տղամարդ, որ որևէ զինատեսակից օգտվել չգիտի, և/կամ չունի ունակություն սպասարկելու որևէ մարտական պրոցես` լինի թիկունքում, թե` առաջնագծում: Յուրաքանչյուր տղամարդ, շաբաթական գոնե մեկ անգամ պետք է ռազմական պատրաստության պրոցեսի մաս կազմի: Տանը հեռուստացույցի դիմաց փոր աճացնելու փոխարեն հայաստանցի տղամարդը պետք է ռազմական գործ սովորի:

Մենք գտնվում ենք երեք նախկին կայսրություների խաչմերուկում և մեր երկիրը միշտ սրանց համար մարտադաշտ է եղել: Այս նախկին կայսրությունները ձգտում են վերականգնել իրենց կայսերական դերը խոշոր տարածաշրջանում` իհարկե ժամանակակից մոդելներով:

Առայժմ հաջողում է Թուրքիան, քանի որ կարողանում է նաև այլ գերտերությունների, մասնավորապես ԱՄՆ-ի, շահերը ծառայաեցենել իր օգտին:

Խաղաղ ապրելու համար, մենք պետք է հասնենք մի վիճակի, որ մեզանից վախենան: Միայն այս դեպքում կունենանք կայուն խաղաղություն: Իմ պատկերացրած անվտանգային այս մոդելը շատ նմանություններ ունի շվեցարականի հետ: Սակայն նաև այստեղ պետք է կիրառել հարյուրամյակներ կիրառված և փորձված մեխանիզմներ, որոնք իրականում շատ պարզ են, միաժամանակ արդյունավետ:

Սրա վերաբերյալ մի հետաքրքիր օրինակ բերեմ: Պատերազմի ընթացքում շատ կային ծնողներ և հարազտներ, որոնք ուզում էին միանալ իրենց ծառայող որդիներին, սակայն նրանց թույլ չէին տալիս, ասում էին զինկոմիսարիատը պետք է որոշի, թե կամավորը ուր պիտի գնա: Իսկ դրանք չգիտեմ ինչ տրամաբանությամբ էին որոշում, բայց հարազատները շատ ժամանակ հայտնվում էին մարտադաշտի տարբեր վայրերում:

Մոնղոլական կայսրության մասին վստահ եմ բոլորը գիտեն, նաև դրա հիմնադիր Չինգիզ Խանի: Նրա բանակի ուժի հիմնական գործոններից մեկը հետևյալն էր: Նա բաժանել էր զորքը տասնական և հարյուրական միավորների: Տասնյակների մեջ բացառապես հարազատներն էին լինում` որդիներ, զավականեր, հայրեր, ընկերներ: Իսկ հարյուրակների մեջ մտնում էին բարեկամական կապ ունեցողները:

Սրա հիմնավորումը նա էր, որ յուրաքանչյուր զինվոր պատասխանատվություն է կրում իր դիմացինի թիկունքը պահելու համար, իսկ դա լավագույնս կարող են անել արյունակիցները:

Ի դեպ, ներկայիս Չինաստանը, որը ինչ-որ պահի եղել է մոնղոլական տիրապետության տակ և այս կայսրության ժառանգորդն է, կառավարման որոշ մեթոդներ որդեգրել է հենց մոնղոլներից:
Վստահ եմ նաև լսել եք, որ Չինաստանը արևմուտքի կողմից նեոգաղութացման մեջ է մեղադրվում, քանի որ ժամանակակից մեթոդներով տնտեսական կախվածության մեջ է գցում հիմնականում աֆրիկյան պետությունների և դրանցից ռեսուրսներ է քամում:

Չինաստանից սկսել են վախենալ, որովհետև վախի պատճառը իրական է, այն շատ կամզմակերպված է, և մեծ տեմպերով հզորանում է, ունի շատ մեծ բանակ և աճող ու գիտելիքահեն տնտեսություն, իսկ սա արդեն իրական ուժ է:

Հայաստանի ռեսուրս պետությունից ազատագրումը առանց ժամանակակից և ուժեղ բանակ չի կարող լինել: Կեղծ են բոլոր այն թեզերը, թե տարածաշրջանում ըդհանուր շահեր ստեղծելով հնարավոր է խախաղ համակեցության հասնել: Կամ թե որևէ գերտերության հովանավորյալ դառնալը ապահովություն կբերի:

Քանի կա հարևան Թուրքիա պետությունը, որ չի ճանաչել հայ ժողովրդի ցեղասպանությունը, և հատուցման գործընթաց չի եղել, մեր տարածաշրջանը չի կարող խաղաղ լինել, և չենք կարող հասնել եվրոպական մոդելի խաղաղ համակեցության:

Սրա հետ առերսեվել է պետք, այլապես պատրանքներով տարվելը մանկամտություն է, որը հանգեցնելու է աղետի բոլորիս և պետության համար»:

Տեսանյութեր

Լրահոս