Բաժիններ՝

Չինական մարսագնացը սկսել է Կարմիր մոլորակի ուսումնասիրությունը

Չինական «Չժուժուն» մարսագնացը մայիսի 22-ին բարեհաջող իջել է հարթակից և սկսել Մարսի հետազոտությունը: Այս մասին հայտնել է չինական պետական տիեզերական կազմակերպությունը:

«Չժուժուն» մարսագնացը բարեհաջող վայրէջք էր կատարել Կարմիր մոլորակի վրա «Տյանվեն-1» զոնդի միջոցով: Ընդ որում, սա Մարսի վրա բարեհաջող վայրէջք կատարած առաջին չինական տիեզերական սարքն է և աշխարհում երկրորդը՝ ամերիկյանից հետո:

«Տյանվեն-1» առաքելությունն ուսումնասիրելու է Մարսի մթնոլորտը, ռելիեֆը, երկրաբանական առանձնահատկությունները, մագնիսական դաշտերը: Առաքելության հիմնական նպատակն է գտնել Մարսի վրա կյանքի հնարավոր նշանները, ինչպես նաև օգնելու գիտնականներին հասկանալ, թե արդյոք Կարմիր մոլորակի պայմանները կարող են փոխվել այնպես, որ այն պիտանի դառնա մարդկանց ապրելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս