Բաժիններ՝

Ըմբիշ Մալխաս Ամոյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ավարտված Մ23 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձավ չեմպիոն: Եզրափակչում Ամոյանը 6:0 հաշվով հաղթեց ուկրաինացի Անդրի Կուլիկին:

60 կգ քաշային կարգի բրոնզե մեդալակիր դարձավ Տիգրան Մինասյանը, ով ժամանակից շուտ`8:0 հաշվով հաղթեց իսպանացի Անդի Խուան Սաչին:

Ընդհանուր առմամբ Հայաստանի հունահռոնեական ոճի ըմբշամարտի հավաքականն այս առաջնությունում նվաճեց 6 մեդալ, որից 2-ը` ոսկե, 1-ը` արծաթե և 3-ը բրոնզե:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31