«Ավանտյուրիստին պատին են դեմ տվել՝ պահանջելով դադարեցնել սահմանային սիրավեպը Ապշերոնի սուլթանի հետ»․ Վահե Դավթյան

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր-անդամ Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Ըստ մոսկովյան աղբյուրների՝ օրերս Երևան էին ժամանել Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 10 գեներալներ: Ասում են՝ Ավանտյուրիստին պատին են դեմ տվել՝ պահանջելով դադարեցնել սահմանային սիրավեպը Ապշերոնի սուլթանի հետ: Այլապես ստիպված կլինեն ռազմական միջամտության անցնել:

Այլևս պարզ է, որ ամենատեսանելի ապագայում Իրանը բարձրացնելու է սեփական դերակատարումը Հարավային Կովկասում՝ հակակշիռ ստեղծելով թուրք-ադրբեջանական տանդեմին: Պարզ է նաև, որ այս կոնֆիգուրացիայում Իրանը միայնակ չէ: Ռուսաստանի ու Չինաստանի հետ խորքային համագործակցության համակարգի ձևավորումը, Հնդկաստանի հետ Հնդկական օվկիանոս-Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ միջանցքի հարցում շահերի համընկումը թույլ է տալիս խոսել սեփական ռազմավարական ռեսուրսն օրեցոր ավելացնող նոր աշխարհաքաղաքական բևեռի ձևվորման մասին:

Հատկանշական է, որ վերջինս ունակ է տարանջատել իր ներսում առկա հակասությունները՝ համագործակցության հիմքում դնելով համընկնող շահերը: Որոշ արաբական երկրների միացումն այս բևեռին ևս իրատեսական է:

Այս բևեռին հակադրվելու է ԱՄՆ-Թուրքիա-Իսրայել եռանկյունին՝ փորձելով լոկալ հակամարտությունների գեներացման ճանապարհով (առավելապես Կենտրոնական Ասիայում, ինչի փորձերն արդեն արվում են) սնանկացնել ռուս-չինական Եվրասիայի կոնցեպտը՝ այն փոխարինելով անգլոսաքսոնական heartland-Եվրասիայով:

Ակնհայտ է Հայաստանում իշխանությունը զավթած խմբակի աշխարհաքաղաքական կողմնորոշումը: Ուստի, հունիսի 20-ի ընտրությունները ունեն խորը աշխարհաքաղաքական իմաստ ու նպատակադրում: Անթույլատրելի է դրանք գնահատել զուտ ներքաղաքական-ժողովրդավարական հարացույցի շրջանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս