Բաժիններ՝

Իրանը պատրաստ է կոշտ դիմակայություն ցույց տալու ցանկացած սպառնալիքի՝ ուղղված երկրի ազգային շահերի և տարածքային ամբողջականության դեմ. ԶՈւ շտաբի պետ

Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին կարևորել է ռազմական պատրաստվածությունը՝ ցանկացած սպառնալիքի դիմագրավելու և երկրի ազգային շահերը պաշտպանելու հարցում՝ օգտագործելով շարունակաբար աճող պաշտպանական հնարավորությունները:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Բաքերին նման հայտարարությամբ հանդես է եկել կիրակի՝ ելկույթ ունենալով Իրանի հարավարևելյան Խորամշահր քաղաքի՝ իրաքյան շրջափակումից ազատագրման տարեդարձի առթիվ: Քաղաքն իրաքյան բանակի վերահսկողության տակ է գտնվել 1980-ականներին՝ Սադդամ Հուսեյնի օրոք:

Իրանցի հրամանատարը շեշտել է, որ «պաշտպանական ներուժի զարգացման քաղաքականությունը մշտապես գտնվում է Իրանի Զինված ուժերի օրակարգում»:

«Իրանական Զինված ուժերը պահպանում է հետախուզության գերակայությունը և ամբողջությամբ պատրաստ է կոշտ և համարձակ դիմակայություն ցույց տալու երկրի անկախության, տարածքային ամբողջականության և ազգային շահերի դեմ ցանկացած սպառնալիքի»,- հավելել է գեներալը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31