Բաժիններ՝

Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասունը հետ է բերվել

Արավուսի բնակիչների խոշոր եղջերավոր 37 անասունն ադրբեջանական կողմից ետ է վերադարձվել, տեղեկանում ենք Տեղի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:

«Տեղ համայնքի Արավուս բնակավայրից 42 խոշոր եղջերավոր անասուն անցել էին թշնամու ձեռքը։ Այսօր, վաղ առավոտից ՌԴ խաղաղապահների, համայնքի ղեկավար Ներսես Շադունցի, Առաջին բանակային կորպուսի հրամանատարի, Արավուս գյուղի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանի կողմից իրականացված բանակցությունների արդյունքում 37 անասունը վերադարձվել է գյուղ։

Մյուս 5 անասունի վերադարձման համար բանակցությունները շարունակվում են»,- ասված է համայնքապետարանի հաղորդագրությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31